ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունվարի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 142 նոր դեպք, մահվան 2 դեպք է գրանցվել։
Կատարվել է 4875 թեստավորում, առողջացել է 133 պացիենտ, բուժում է ստանում 3456-ը։
Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 2 604 716 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 345 855 ընդհանուր դեպք, առողջացել է 332 886 անձ, 8001 մահ է գրանցվել։ Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1512 է: