f8f44d6828ab72aaf8b35279daf2699a.jpg

Նովրուզը նշվում է նաև Հայաստանի կողմից բռնազավթված Ղարաբաղում. Վրաստանի ընդդիմադիր պատգամավոր |aliq.ge|

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ազեր Սուլեյմանովը խորհրդարանում դիմելով արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին, հայտարարել է.

«Այսօր գարնանամուտի տոնն է` Նովրուզը: Ցանկանում եմ հաջողություն, երջանկություն և երկրի միասնականություն: Այսօր Նովրուզը նշվում է նաև Ռուսաստանի կողմից բռնազավթած Աբխազիայում, Սամաչաբլոյում (Հարավային Օսիա, խմբ.), Հայաստանի կողմից բռնազավթած Ղարաբաղում»,- իր ելույթն այսպես է սկսել պատգամավոր Ազեր Սուլեյմանովը՝ այնուհետև դիմելով արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին։
«Տիկին Թեա, Դուք՝ որպես արդարադատության նախարար, ի՞նչ եք կարծում Իրակլի Սեսիաշվիլիի օրինագծի վերաբերյալ: Արդյո՞ք օրինագիծը խտրականություն չի պարունակում», — նկատել է նա։

Նշենք, որ խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին օրինագիծ է ներկայացրել, որի համաձայն, ոչ ուղղափառ եկեղեցու հոգևորականները պետք է ծառայեն բանակում:

aliq.ge

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն