7bae8c47929e2a6134d77d95f948c3ca.jpg

Ղազախստանի մայրաքաղաքի անվանափոխման կողմնակիցների ու հակառակորդների միջև քաշքշուկ է տեղի ունեցել

Ղազախստանում մայրաքաղաք Աստանայի՝ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին Նուրսուլթան անվանափոխելու կողմնակիցներն ու հակառակորդները քաղաքապետարանի շենքի առաջ ծեծկռտուք են սարքել, գրում է Sputnik գործակալության ղազախական տարբերակը:

Ոստիկանությունը միջամտել է ծեծկռտուքին՝ ձերբակալելով բողոքի ակցիա իրականացնող մոտ 20 մարդու:

Ավելի վաղ երկրի քաղաքացիներն առցանց խնդրագիր էին ստեղծել՝ պահանջելով չեղարկել Աստանան անվանափոխելու որոշումը: Խնդրագիրն ավելի քան 32 հազար մարդ է ստորագրել:

Հարցի շուրջ ստեղծված տարաձայնությունների ֆոնին գործակալությունը Ղազախստանի բնակիչների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու Աստանան վերանվանելու շուրջ նրանց դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին Աստանան վերանվանելու առաջարկն արվել էր մարտի 20-ին՝ երկրի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի կողմից: Նույն օրը երկրի խորհրդարանն ընդունել էր համապատասխան որոշումը:

1997թ.-ին Ղազախստանի մայրաքաղաքը Ալմաթիից տեղափոխվել է Ակմոլա, որը 1998թ.-ին Աստանա է վերանվանվել:

tert.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն