Նուլանդն Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացման հույս է հայտնել |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները հուսով է, որ կարող է հասնել Ուկրաինայի շուրջ իրադրության դեէսկալացիայի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:

«Ակնկալում ենք հասնել լարվածության թուլացման և դիվանագիտական ճանապարհով մի շարք հարցերում որոշակի առաջընթացի»,- Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Նուլանդը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն հուսով է՝ Ռուսաստանը շարունակելու է բանակցությունները: Նուլանդի կարծիքով՝ տվյալ պահին ԱՄՆ-ն և Ռուսաստանն «ուղղակի լսել են մեկը մյուսին», սակայն որևէ տեսակի համաձայնության գալու համար ժամանակ է հարկավոր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով