158e17f3927776a164ada763fdb3c57b.jpg

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրով նոր երեխայի ծննդյան դեպքում վարկի տոկոսադրույքը կնվազեցվի 0.5 %-ով

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում ներկայացվել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի փոփոխության նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է վարկի գործողության ընթացքում վարկառուի յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան դեպքում վարկի հետագա ժամանակահատվածի համար վարկի տոկոսադրույքը նվազեցնել 0.5 տոկոսով:

Վարկի տոկոսագումարների հավելյալ սուբսիդավորմանը տրամադրվելու է պետության կողմից:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ այս փոփոխությամբ կմեղմվի վարկառուների վարկային բեռը, ինչպես նաև այն կնպաստի ՀՀ-ում ժողովրդագրական խնդիրների լուծմանը և ծնելիության մակարդակի աճին:

«Ներկայումս Հայաստանի Հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ (այդ թվում՝ նաև այս Ծրագրից օգտվողներ), հատկապես ֆինանսական խնդիրներից ելնելով, չեն մտածում ընտանիքում նոր երեխայի ծննդյան մասին, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում ՀՀ-ում ծնելիության մակարդակի և ժողովրդագրական խնդիրների վրա: Նախագծի ընդունման արդյունքում վարկառուի ընտանիքում նոր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում կնվազի վերջինիս վարկային բեռը»,- նշված է նախագծում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն