Երկրորդ դեղաչափով պատվաստվել է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց պատվաստումների ցուցանիշները:

«Պատվաստումային գործընթացի արդյունքում արդեն իսկ ունենք ամբողջական՝ երկու դեղաչափը ստացած 805550 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը, և առաջին դեղաչափը ստացած 987084 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 43.7 տոկոսը»,- ասաց Ավանեսյանը:

Նա տեղեկացրեց, որ վերջին շրջանում ակտիվացել է խթանիչ դեղաչափով պատվաստումների ընթացքը:

«Դրանք իրականացվում են ամբողջական պատվաստումը ստանալուց 6 ամիս հետո»,- ասաց Ավանեսյանը:

Ավանեսյանը կրկին հորդորեց քաղաքացիներին պատվաստվել և այսկերպ պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով