968df83cda3191d11679482995fa6d2d.jpg

Ուտրեխտում հարձակում իրականացրած թուրք հրաձիգին ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել

Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում ահաբեկչական շարժառիթներով զանգվածային սպանություն կատարելու մեղադրանք է առաջադրվել մարտի 18-ին տրամվայի ուղևորների դեմ իրականացված հարձակման հիմնական կասկածյալ, Թուրքիայի 37-ամյա քաղաքացի Գյոքմեն Թանըշին, որին ձերբակալել էին հարձակումից ժամեր անց:

Ինչպես հայտնում է DW.com-ը, Թանըշը դատարանի առաջ կկանգնի մարտի 22-ին: Քննիչները պարզում են, թե արդյոք հրաձիգը գործել է միայն ահաբեկչական շարժառիթներով, թե առաջանորդվել է նաև արմատական գաղափարախոսությամբ և անձնական խնդիրներով:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի տրամվայներից մեկում անհայտ անձը կրակ էր բացել ուղևորների ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել է, 5-ը` վիրավորվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն