Գերմանիայի ռազմածովային ուժերի ղեկավարը հրաժարական է տվել Ուկրաինայի վերաբերյալ հակասական մեկնաբանություններից հետո

Գերմանիայի ռազմածովային ուժերի ղեկավար, փոխծովակալ Կայ-Ահիմ Շենբախը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինային։

«Ինչ է տեղի ունեցել Ուկրաինայում։ Ղրիմի կղզին կորել է, և այն երբեք չի վերադառնա։ Դա փաստ է», – նշել էր Շենբախը։

Ուկրաինայի ԱԳՆ-ն պահանջել էր Գերմանիայի կառավարությունից հրապարակայնորեն հերքել Ղրիմի մասին երկրի ռազմածովային ուժերի հրամանատար Կայ-Ահիմ Շենբահի հայտարարությունները: Այս մասին հունվարի 22-ին հայտնել էր ուկրաինական գերատեսչության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով