ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել թալիբների և աֆղանական հասարակության միջև բանակցությունների համար|armenpress.am|

armenpress.am: Ռուսական կողմը պատրաստ է մոսկովյան հարթակ տրամադրել թալիբների և աֆղանական հասարակության այլ ներկայացուցիչների միջև բանակցությունների համար:

Ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը ճեպազրույցում:

«Ինչպես նախկինում հայտարարել ենք՝ մենք պատրաստ ենք մոսկովյան հարթակ տրամադրել՝ Աֆղանստանի շահագրգիռ կողմերի միջև  բանակցությունների համար՝ նպաստելու ներաֆղանական խաղաղ գործընթացի շուտափույթ ավարտին», – ասել է Զայցևը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով