Հայաստանի համայնքներում կներդրվի համամասնական ընտրակարգ. Սուրեն Պապիկյան |aysor.am|

Ունենք համայնքապետարաններ, որոնք շատ լավ են պատկերացնում իրենց համայնքի զարգացումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ցավոք, այդ թիվը մեծ չէ, և սա է պատճառը, որ մենք փորձում ենք նոր որակ հաղորդել համայնքների կառավարմանը և առաջիկայում, երբ ի հայտ կբերվի նոր խոշորացման ծրագիրը, նախատեսում ենք, որ պետք է Հայաստանի համայնքներում ներդրվի համամասնական ընտրակարգ», – ասաց նախարարը։

Ըատ Պապիկյանի՝ այդ համամասնական ընտրակարգը, որպեսզի լինի ամբողջական և մոտեցումը ճիշտ լինի, միայն կուսակցական պատկանելությանը պետք է շեշտը չդնել։
«Փաստ է, որ գոնե մարզերում կուսակցությունները, ցավոք, բավարար կայացած չեն։ Եվ հանրային նախաձեռնություններին, քաղաքական և հասարակական խմբերին ավագանիում և համայնքի ղեկավարմանը ներգրավվելու համար մենք պետք է հարթակ ու հնարավորություն ստեղծենք», – նշեց նախարարը։

aysor.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով