«Առանձին երկրի հարձակումը ռուսական բիզնեսի դեմ, իհարկե, ենթադրում է պատասխան միջոցներ». Կրեմլից նախազգուշացրել են Լոնդոնին |tert.am|

tert.am: Ռուսաստանը կպատասխանի ռուսական բիզնեսի դեմ պատժամիջոցներին և ռուսաստանցի գործարարների կարողության առգրավմանը, եթե Մեծ Բրիտանիան նման քայլերի գնա: Ինչպես հաղորդում է РБК-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Վերջինս նշել է, որ բրիտանական կողմի հայտարարությունները խոսում են Լոնդոնի անկանխատեսելիության մասին:

«Առանձին վերցրած երկրի հարձակումը ռուսական բիզնեսի դեմ, իհարկե, ենթադրում է պատասխան միջոցներ, և այդ միջոցները կձևավորվեն բացառապես հաշվի առնելով մեր սեփական շահերը, եթե անհրաժեշտություն լինի»,- ասել է Պեսկովը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով