ԱՄՆ-ն հետ է կանչում Մինսկում աշխատող իր դիվանագետների ընտանիքներին և ամերիկացիներին կոչ է արել չմեկնել Բելառուս |tert.am|

tert.am: ԱՄՆ Պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ ռուսական զինված ուժերի կուտակումներ է նկատում Բելառուսի տարածքում և Ուկրաինայի հետ նրա սահմանի մոտ:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, երեկ՝ հունվարի 31-ին, գերատեսչությունը հայտարարել է Բելառուսից պետծառայողների ընտանիքների անդամների տարհանման մասին: Նման որոշում էր կայացվել հունվարի 23-ին՝ Կիևում դիվանագետնեի ընտանիքների անդամների վերաբերյալ: 

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Բելառուս «կամայական իրավակիրառմամբ ձերբակալվելու վտանգի, ինչպես նաևԲելառուսի և ՈՒկրաինայի սահմանին ռուսական զինված ուժերի՝ մտահոգություն առաջացնող կուտակումների պատճառով»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով