Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3127 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 370 հազար 922 դեպք, որից 336 հազար 79-ը`առողջացած, 8056-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25 հազար 250 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 7890 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3127 նոր դեպք, առողջացել է 74 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 2-ով։ Նման դեպքերի ընդհանուր թիվը 1537 է։

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 734 հազար 878-ի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն