Քննարկում շրջակա միջավայրի նախարարությունում՝ թափառող կենդանիների խնդրի լուծման վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարությունում հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ տեղի է ունեցել քննարկում՝ թափառող կենդանիների խնդրի լուծման այլընտրանքային և առավել իրատեսական տարբերակ ձևավորելու վերաբերյալ։
 
Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի գլխավորած քննարկմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ։
 
Պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները քննարկել են մասնավորապես թափառող կենդանիների տեղաբաշխումը բնակավայրերում և ոհմակների ձևավորման պատճառներն ու փորձել են բնակավայրերի հարակից տարածքներում և բնական էկոհամակարգերում թափառող կենդանիների թվաքանակի կարգավորման խնդիրների լուծման նպատակով տեղական ու օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ֆինանսական միջոցներ հայթայթելու եղանակներ գտնել։
 
Նախարարի տեղակալը շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել ներգրավվել խնդրի կարգավորման գործընթացներում՝ անհրաժեշտության դեպքում օժանդակելով մասնագիտական գիտելիքներով և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգմամբ։
 
Խնդրո առարկա դաշտում գործունեություն ծավալող կազմակերպությունների, առկա պատկերի, համայնքների կողմից խնդրի կարգավորման հատվածային լուծումների տարբերակով կարևորվել է համեմատաբար խոշոր մի քանի համայնքներում թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնների ստեղծման և վերջիններիս մեթոդական աջակցությունը՝ Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի միջոցով իրականացնելու հարցը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով