Ջո Բայդենը հավանություն է տվել ամերիկացի 3000 զինծառայողների Եվրոպա ուղարկելուն |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել ամերիկացի 3000 զինծառայողների Եվրոպա ուղարկելուն, որն իրականացվում է ռուս-ուկրաինական սահմանին առկա լարվածության ֆոնին։ Այդ մասին հայտնում են CNN-ը և The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիին։

Միացյալ Նահանգները շուրջ 2000 զինծառայողների կուղարկեն Լեհաստան և Գերմանիա, իսկ մոտ 1000 զինծառայողների էլ՝ Ռումինիա։ 

Ամերիկացի զինծառայողների տեղափոխումը Եվրոպա բացատրվում է «ՆԱՏՕ-ի գործընկերներին աջակցությամբ, որն իրականացվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ռազմական սպառնալիքի ֆոնին»։ 

Նախորդ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը հայտարարել էր, որ Պենտագոնը ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս մարտական պատրաստության վիճակի է բերել շուրջ 8,5 հազար զինծառայողների։ Ավելի վաղ, The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Բայդենը դիտարկում է Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում ամերիկյան զորքերի, ավիացիայի և նավատորմի տեղակայման հարցը։ Այդ պահին դիտարկվող տարբերակներից և ոչ մեկը չէր ենթադրում լրացուցիչ ուժերի տեղակայում հենց Ուկրաինայում։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն