Մոսկվան դադարեցնում է Deutsche Welle-ի հեռարձակումը՝ ի պատասխան RT DE-ի աշխատանքի սահմանափակումների |factor.am|

factor.am: Մոսկվան դադարեցնում է Deutsche Welle-ի հեռարձակումը Ռուսաստանի տարածքում՝ ի պատասխան RT DE-ի աշխատանքի սահմանափակումների։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Փետրվարի 2-ին հայտարարված պատասխան միջոցառումների շրջանակում, ի պատասխան ԳԴՀ-ի անբարյացակամ գործողությունների՝ արգելելու գերմանալեզու RT DE հեռուստաալիքի արբանյակային և այլ հեռարձակումները, ռուսական կողմը մտադիր է իրականացնել պատասխան միջոցառումների առաջին փուլը»,- հայտնել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Նշվում է, որ նախարարւթյունը հետևյալ քայլերն է հայտարարել․ Մոսկվայում Deutsche Welle-ի գրասենյակի փակում, հեռուստառադիոկայանի ռուսական ծառայության բոլոր աշխատակիցների հավատարմագրման չեղարկում, Deutsche Welle-ի արբանյակային և այլ հեռարձակման դադարեցում, կազմակերպությունն օտարերկրյա գործակալ ճանաչելու գործընթացի մեկնարկ։ Տեղեկացվում է, որ հետագա քայլերը ևս կհրապարակվեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն