Օտտավայում արտակարգ դրություն է հայտարարվել բեռնատարների վարորդների բողոքի ակցիաների ֆոնին |tert.am|

tert.am: Կանադայի մայրաքաղաք Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված քաղաքում բեռնատարների վարորդների բողոքի ակցիաների հետ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Արտակարգ դրության հայտարարումն արտացոլում է շարունակվող ցույցերի պատճառով բնակիչների համար լուրջ վտանգը և անվտանգության սպառնալիքը, ինչպես նաև ընդգծում է այլ իրավասությունների և կառավարման մակարդակների աջակցության անհրաժեշտությունը», – ասել է Ուոթսոնը:

Հունվարի 29-ից Կանադայի բազմաթիվ քաղաքներում շարունակվում են լայնածավալ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն