Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2486, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2486 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 394 074-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 8102 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Փետրվարի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1556 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 3180 է, ընդհանուր առողջացածներինը՝ 356 165, փաստացի բուժվողներինը՝ 28 251: Մեկ օրում արվել է 6807 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 790 095 թեստավորում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով