Իսրայելը ռադարներ եւ զենիթային կայանքներ է խոցել Սիրիայում |armenpress.am|

armenpress.am: Փետրվարի լույս 9-ի գիշերն իսրայելացի զինվորականները ռադարներ եւ զենիթային կայանքներ են խոցել Սիրիայի տարածքում ի պատասխան զենիթային հրթիռի արձակման, որը պայթել է Իսրայելի օդային տարածքում:

Այդ մասին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը: «Այն բանից հետո, երբ Սիրիայից արձակված զենիթային հրթիռը պայթել է (Իսրայելի տարածքի) օդում, Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել զենիթային կայանքներին Սիրիայում:

Թիրախների թվում են սիրիական ռադարը եւ զենիթային մարտկոցները, որոնք հրթիռներ են արձակել Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների ուղղությամբ»,- ասված է զինվորականների հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունում նշել են, որ փետրվարի 9-ի գիշերը «Սիրիայի տարածքից արձակվել է զենիթային հրթիռ, որը պայթել է Իսրայելի օդային տարածքում»:

Զինվորականների հայտարարության համաձայն՝ «(զենիթային հրթիռի) կալանում չի կատարվել»: «Բանակը կշարունակի պաշտպանել Իսրայելի օդային տարածությունը եւ անվտանգությունը»,- ընդգծել են մամուլի ծառայությունում: Ինչպես փետրվարի 9-ին հայտնել Է SANA գործակալությունը, առնվազն մեկ սիրիացի զինծառայող է զոհվել եւ եւս հինգը ՝ վիրավորվել Դամասկոսի վրա իսրայելական օդային հարվածների հետեւանքով: Գործակալության տվյալներով՝ ի պատասխան գրոհի Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները կրակ են բացել օդային թիրախների վրա մայրաքաղաքի երկնքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով