Փաշինյանը եւ Մեդվեդեւը քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը

Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երեւանում կայանալիք նիստը: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երեւանում կայանալիք նիստի թեմատիկան, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մի քանի հրատապ հարցեր»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն