2a4c9e86cb31ef795205ba092065d9ef.jpg

Լոնդոնի փողոցներ է դուրս եկել ավելի քան մեկ միլիոն բրիտանացի՝ ընդդեմ Brexit-ի

Լոնդոնի փողոցներ է դուրս եկել ավելի քան մեկ միլիոն բրիտանացի՝ պահանջելով նոր հանրաքվե անցկացնել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով:

People’s Vote նախաձեռնության կազմակերպիչների թվիթերյան հայտարարության մեջ ասվում է․ «Շնորհակալ ենք քայլերթի 1․000․000 մասնակցից յուրաքանչյուրին»։

Երթի կազմակերպիչների խոսքերով, նրանք չէին սպասում, որ երթին կմասնակցի մեկ միլիոն մարդ: Բողոքի այս ակցիան դրանով դարձել է թագավորության պատմության ամենազանգվածային միջոցառումներից մեկը:

Հանրահավաքին ելույթ է ունեցել նաև Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը՝ հայտարարելով, որ վարչապետն իր «քաոսային և խճճված վերաբերմունքով» փչացրեց ամբողջ գործընթացը: 

Հավելենք նաև, որ ավելի քան 4 միլիոն բրիտանացի է ստորոգրել խնդրագիրը` կոչ անելով երկրի խշխանությունների հրաժարվել Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ի կազմից դուրս գալու մտադրությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն