Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին |24News|

24News: Մարտի 29-ին Վիեննայում տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Այդ մասին 24News-ին հայտնում են իրազեկ աղբյուրները։

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը խոստացավ ավելի ուշ մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Ավելի վաղ ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով Ավստրիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությանը, հայտնել էր, որ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը նախատեսում է մարտի 29-ին Վիեննայում առանձնազրույցներ ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն