Մոսկվան պատրաստ է աշխատել Լոնդոնի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ. Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան պատրաստ է աշխատել Լոնդոնի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լիզ Թրասի հետ բանակցությունների ընթացքում։

«Եթե մեր բրիտանացի գործընկերների իրական նպատակը իրոք հարաբերությունների բարելավումն է,ապա մենք, բնականաբար, փոխադարձությամբ կպատասխանենք։ Բանն այն է,որ մեզ չի կարող բավարարել երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը, որն այժմ թերևս ամենացածրն է», – նշել է Լավրովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով