2022-02-11-747b4519-184b-4f6e-9e8b-43102f6c40cf.jpg

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Իրանում կգտնվի փետրվարի 20-22-ը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կրթության ոլորտի ռազմավարության նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պատասխանատուներն անդրադառնալով նախագծին՝ նշել են, որ նրանում ներկայացված են կրթության մինչև 2026 և 2030 թվականների զարգացման տեսլականն ու նպատակները: Մասնավորապես, նախագիծն անդրադառնում է ծառայություններին, որոնք մատուցվում են նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Փաստաթղթում ներկայացված են նաև այն հիմնական թիրախները, որոնց այս ոլորտում ձգտելու է կառավարությունը վերը նշված ժամանակահատվածում:

Նախագծի համատեքստում անդրադարձ է կատարվել կրթության բովանդակությանը, չափորոշիչներին, նախադպրոցական, հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերին ու միջոցառումներին, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման, բուհերի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման ու ակադեմիական քաղաքի հիմնմանն ուղղված աշխատանքներին:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ ու առաջարկություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ բարձրացված հարցերի լուծման վերաբերյալ պատկերացումները պետք է ֆիքսել ռազմավարության մեջ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախագիծը դնել շրջանառության մեջ՝ զուգահեռ այն լրամշակել՝ հաշվի առնելով ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն