Նիդերլանդների դեսպանը ևս իր քաղաքացիներին կոչ է անում «որքան հնարավոր է շուտ» լքել Ուկրաինան|armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել «որքան հնարավոր է շուտ» լքել Ուկրաինայի տարածքը ռուս-ուկրաինական սահմանին լարված իրադրության պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Gazeta»-ն, այս մասին հայտնել է Ուկրաինայում Նիդերլանդների դեսպան Ջեննես Դե Մոլը:

Դեսպանը ընդգծել է, որ խոսքը ոչ թե տարհանման, այլ «կամավոր ընտրության» մասին է, որը հիմնված է ուժեղ փաստարկների վրա։

Նշվում է, որ Նիդերլանդներն իր դիվանագիտական առաքելությունը Կիևից կտեղափոխեն Լվով: Այնտեղ Նիդերլանդների քաղաքացիները կարող են դիմել անհրաժեշտ փաստաթղթերի եւ տեղեկությունների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով