Փետրվարի 12-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 223 նոր դեպք: Նրանց թվում նաև երեխաներ կան:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:
Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 1 մարդ: Ստացիոնար բուժում է ստանում 47 քաղաքացի:
Իրականացվել է 497 թեստավորում: Ընդհանուր առմամբ, 2022 թվականին կատարվել է 5.054 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1.491 դեպք: Մահվան 21 դեպք է արձանագրվել: