Շտայնմայերը վերընտրվել է Գերմանիայի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի Դաշնային ժողովը կիրակի սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի նախագահ է վերընտրել երկրորդ հնգամյա ժամկետով, հայտարարել է Բունդեսթագի խոսնակ Բերբել Բասը, որը նախագահել է Դաշնային ժողովում: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շտայնմայերի վերընտրությունը սպասելի էր. նրա թեկնածությանն աջակցել են ինչպես իշխող կոալիցիայի կուսակցությունները, այնպես էլ Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միությունների ընդդիմադիր դաշինքը: Փոքր կուսակցություններն առաջադրել են իրենց թեկնածուներին, սակայն դրանց ընտրվելու շանսերը լուրջ չեն համարվել։

Շտայնմայերը Գերմանիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի մարտի 19-ից, երբ նա փոխարինել է Յոահիմ Գաուկին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով