Փետրվարի 14-ի դրությամբ Արցախում իրականացվել է 258 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 101 նոր դեպք, այդ թվում՝ երեխաներ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Մահվան դեպք չի գրանցվել: Ստացիոնար բուժվողները 47 են:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5742 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1746 դեպք:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել»,- նշված է հաղորդագրության մեջ։