Մյունխենում էլեկտրագնացքների բախման հետևանքով 1 մարդ է զոհվել, 30-ը՝ վիրավորվել |factor.am|

factor.am: Գերմանիայի Մյունխեն քաղաքի հարավում քաղաքային երկու էլեկտրագնացքների բախման հետևանքով 1 մարդ զոհվել է, մոտ 30-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Բավարիայի մայրաքաղաքի ոստիկանության թվիթերյան էջին։ Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցչի՝ Էբենհաուզեն Շեֆտլարն կայարանի մոտ տեղի ունեցած բախման պատճառը դեռ պարզված չէ։

Երկաթուղային Deutsche Bahn ընկերությունը, որին պատկանում են բախված գնացքները, հայտնել է, որ ճանապարհին օտար առարկաներ են եղել։ Երկաթգծի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, գնացքների երթևեկությունը դադարեցվել է, իսկ ուղևորները տեղափոխվում են ավտոբուսներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն