ՌԴ-ն հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորքերը վերադարձնում է մշտական տեղակայման վայրեր |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորքերը զորավարժություններից հետո վերադառնում են մշտական տեղակայման վայրեր:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորքերը արդեն սկսել են բեռնել երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցները և այսօր կշարժվեն դեպի իրենց ռազմական կայազորներ»,- ասել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն