ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Հարավային և Արևմտյան զինվորական օկրուգների ստորաբաժանումների հետքաշման մասին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի զինված ուժերում շարունակվում են զորքերի և ուժերի օպերատիվ պատրաստության մասշտաբային միջոցառումները: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նրա խոսքո՝ միջոցառումներին մասնակցում են գրեթե բոլոր ռազմական օկրուգները, նավատորմը և օդուժը: Կոնաշենկովը հիշեցրել է, որ Բելառուսում Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման շրջանակներում անցկացվում է ռուս-բելառուսական համատեղ «Միութենական վճռականություն-2022» զորավարժությունը, որի ընթացքում մշակում են Միութենական պետության դեմ ագրեսիան հետ մղելու հարցերը։

«Համաշխարհային օվկիանոսի և ծովերի ակվատորիայի օպերատիվ-կարևոր շրջաններում, որոնք հարում են Ռուսաստանի տարածքին, անցկացվում են մի շարք ռազմածովային վարժանքներ, որոնցում ներգրավված են նավեր, սուզանավեր և ծովային ավիացիա»,- տեղեկացրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Հարավային և Արևմտյան զինվորական օկրուգների ստորաբաժանումները, որոնք կատարել են իրենց առաջադրանքները, շուտով կսկսեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվել իրենց մշտական տեղակայման վայրեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն