Այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1774 նոր դեպք, իրականացվել է 6630 թեստավորում: Առողջացել է 2574 քաղաքացի, գրանցվել է մահվան 28 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 410 155 դեպք, որոնցից 381 170-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 18 645 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8229 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 581 է:
Ընդհանուր կատարվել է 2 840 443 թեստավորում»,- նշված է ԱՆ հրապարակած տվյալներում։