Կարեն Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանում կառավարման համակարգի փոփոխության մասին հարցին |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշումից է սկսվելու, թե Հայաստանը ինչ քաղաքական ուղի և կառավարման ձև է ընտրելու։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն անդրադառնալո՞ւ է Հայաստանում կառավարման համակարգի փոփոխության հարցին։

«Երաշխավորում եմ ձեզ, որ որևէ այլ մարմին չունի նման քաղաքական որոշում և առաջին քաղաքական որոշումը կայացնելու է այս խորհուրդը, որից հետո, իհարկե, չենք կարող Կառավարության, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի փոխարեն կայացնել որոշումներ, բայց, որ այստեղից է սկսելու, ես ձեզ դա երաշխավորում եմ»,- ընդգծեց Անդրեասյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով