Փետրվարի 18-ին Մոսկվայում կհանդիպեն Պուտինն ու Լուկաշենկոն |azatutyun.am|

azatutyun.am: Փետրվարի 18-ին Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին այսօր հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն` երկու երկրների ղեկավարները քննարկելու են «ռուս-բելառուսական ռազմավարական գործընկերությանն ու դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև եվրոպական անվտանգության հրատապ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր»։

Ռուսաստանի և Բելառուսի նախագահների վերջին դեմ առ դեմ հանդիպումը կայացել էր դեկտեմբերի վերջին՝ Սանկտ Պետերբուրգում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով