ԵԱՀԿ-ն փետրվարի 18-ին Ուկրաինայի խնդրանքով հատուկ նիստ կանցկացնի |1lurer.am|

1lurer.am: ԵԱՀԿ մշտական խորհրդի և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով համաժողովի համատեղ հատուկ նիստը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ Ուկրաինայի խնդրանքով: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը։

«Ուկրաինան խնդրել է ակտիվացնել Վիեննայի փաստաթղթի 16.3-րդ կետը, այն է՝ գումարել բոլոր մասնակից պետությունների նիստ՝ արտասովոր ռազմական գործունեության կապակցությամբ»,- հայտնել է Լեհաստանի նախագահությունը Twitter-ի միկրոբլոգում:

Ավելի վաղ նման նիստ անցկացնելու դիմումի մասին հայտնել էր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն