Ուկրաինայում նոր հակամարտության հավանականությունն անգամ չենք կարող ընունել․ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

ՄԱԿ-ը մտահոգությամբ է նշում Ուկրաինայի արևելքում հրադադարի խախտման մասին հաղորդագրությունները և կոչ է անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա նովոստի»-ն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն։

«Մենք մտահոգությամբ նշել ենք վերջին մի քանի ժամվա ընթացքում շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին հաղորդումները: Եթե դրանք հաստատվեն, ապա չպետք է թույլ տալ, որ այդ խախտումները ավելի մեծանան: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել»,- մասնավորապես ասել է Դի Կարլոն:

Նրա խոսքով Ուկրաինայում նոր հակամարտության հավանականությունն անգամ չեն կարող ընունել․ «Իրականում մենք փորձության առաջ ենք»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն