«ԱՀ բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը երկրորդ անգամ քննարկվեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին

Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 17-ին նիստ է հրավիրել։ Այն վարել է հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ազգային ժողովից, օրակարգում «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (երկրորդ ընթերցում) քննարկման հարցն էր։

«Հանձնաժողովի նախագահ տեղեկացրել է, որ ԱՀ Կառավարության կողմից գրավոր առաջարկություններ չեն ներկայացվել։ Փաթեթի վերջնական տարբերակը ներկայացրել է պատգամավոր Արթուր Հարությունյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քվեարկության արդյունքներով նախագիծը դրական եզրակացությամբ 2-րդ ընթերցմամբ ներկայացվելու է փետրվարի 18-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն