Արցախի ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը

Արցախի ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Օրինագիծը վերաբերում է Արցախի բոլոր շրջաններին։

Օրենքի նախագծով բռնազավթված տարածքներում անօրինական է համարվում գործունեություն իրականացնող ցանկացած մարմին և պաշտոնատար անձ, որն ստեղծվել, ընտրվել, նշանակվել է ԱՀ օրենսդրությանը ոչ համապատասխան, իսկ բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը և տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։ Սահմանափակումը, սակայն, չի տարածվում բռնազավթված տարածքներում անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերող անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների վրա:

Օրենքը սահմանում է նաև բռնազավթված տարածքներում

  • մարդու իրավունքների պաշտպանությունը,
  • մշակութային և բնության ժառանգության պաշտպանությունը,
  • տնտեսական գործունեության իրականացման սահմանափակումները,
  • գույքի նկատմամբ իրավունքների պաշտպանությունը,
  • ԱՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման առանձնահատկությունները,
  • ԱՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց պարտականությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն