Մոսկվան հայտարարում է բալիստիկ հրթիռներով զորավարժություններ սկսելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդեց, որ փետրվարի 19-ին «ռազմավարական զսպման ուժերի» զորավարժություններ են մեկնարկելու Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ։ Արձակվելու են բալիստիկ և թևավոր հրթիռներ։

Զորավարժություններում ներգրավված են Ռուսաստանի հրթիռային զորքերը, օդա-տիեզերական ուժերը, Հարավային զինվորական օկրուգը, Հյուսիսային և Սևծովյան նավատորմերը։

Պետական ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ պլանավորված զորավարժությունների շրջանակում սովորաբար Հյուսիսային նավատորմի սուզանավից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվում Կամչատկայի փորձադաշտի, իսկ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ատոմային սուզանավից հրթիռ է արձակվում Ռուսաստանի հյուսիսային փորձադաշտի թիրախների վրա։ Բալիստիկ հրթիռների արձակումներ են կատարում նաև Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, իսկ օդուժը թևավոր հրթիռներ է արձակում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն