ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի պատասխանը

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Մոսկվայի արձագանքը անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանին։

Մոսկվան ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ամերիկյան պատասխանի արձագանքը։ Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը:

«Արձանագրում ենք, որ ամերիկյան կողմը կառուցողական պատասխան չի տվել ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին ռուսական կողմի պատրաստած պայմանագրի նախագծի հիմնական տարրերին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից հրաժարվելուն, «Բուխարեստյան բանաձևի» «Ուկրաինայի և Վրաստաի ՆԱՏՕ անդամներ դառանլու» փաստը հետ կանչելուն, հրաժարվելուն այն պետությունների տարածքում ռազմակայանների ստեղծումից, որոնք նախկինում եղել են ԽՍՀՄ-ում և դաշինքի անդամ չեն, ներառյալ նրանց ենթակառուցվածքի օգտագործումը ցանկացած ռազմական գործունեություն վարելու նպատակով, ինչպես նաև ռազմական հնարավորությունների, այդ թվում ՝ հարվածային հնարավորությունների, և ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների վերադարձի մասին 1997 թվականի դրության, երբ ստորագրվեց Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը:

«ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից մեր անվտանգության ապահովման ամուր, իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքների մասին պայմանավորվելու ամերիկյան կողմի պատրաստակամության բացակայության դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել, այդ թվում ՝ ռազմատեխնիկական միջոցառումների իրականացման ճանապարհով»,-հետևում է տեքստից:

Փաստաթղթում ընդգծվում է, որ ոչ մի «ներխուժում Ուկրաինա» չկա և չի նախատեսվում:

««Իրավիճակի սրման համար Ռուսաստանի պատասխանատվության» մասին պնդումները չի կարելի գնահատել այլ կերպ, քան որպես ճնշում գործադրելու և անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները արժեզրկելու փորձ»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

ԱԳՆ-ն նշում է, որ 1994 թվականի Բուդապեշտի հուշագրի վերաբերյալ ռուսական պարտավորությունները ներուկրաինական հակամարտության հետ ոչ մի կապ չունեն, ինչպես նաեւ հիշեցնում է, որ պետության կողմից տարածքային ամբողջականության կորուստը տեղի է ունեցել ներքին գործընթացների արդյունքում: Փաստաթղթի տեքստում նշվում է, որ իրադրության կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի Կիևը կատարի Մինսկի համաձայնագրերը, իսկ Արևմուտքը դադարեցնի երկրին զենք մատակարարել և այնտեղից հետ կանչի իր բոլոր հրահանգիչներին:

«Տագնապ Է հարուցում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աճող ռազմական ակտիվությունն անմիջապես ռուսական սահմանների մոտ, մինչդեռ մեր «կարմիր գծերը» և անվտանգության ոլորտում արմատական շահերը, ինչպես նաև Ռուսաստանի սուվերեն իրավունքը նրանց պաշտպանության նկատմամբ նախկինի պես անտեսվում են», – նշել են գերատեսչությունից:

Փաստաթղթում ընդգծվում է, որ ռուսական տարածքում զորքերը որոշ տարածաշրջաններից դուրս բերելու պահանջներն անընդունելի են և խաթարում են իրական պայմանավորվածությունների ձեռքբերման հեռանկարները:

Ավելի ուշ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ անվտանգության շուրջ երկկողմ երկխոսության շրջանակներում Ռուսաստանից նամակ են ստացել:

Կարծիքների փոխանակում անվտանգության երաշխիքների վերաբերյալ

Անցյալ տարվա վերջին Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման և Ուկրաինայի շուրջ սրման ֆոնին Մոսկվան Բրյուսելին եւ Վաշինգտոնին է փոխանցել անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի նախագծերը: Կրեմլը պնդում է հետխորհրդային երկրների հետ դաշինքի ռազմական համագործակցության դադարեցումը, դրանց տարածքում ռազմակայանների ստեղծումից հրաժարվելը, ռուսական սահմանի մոտ հարվածային միջոցների տեղակայման սահմանափակումը, ամերիկյան միջուկային զենքի դուրսբերումը Եվրոպայից եւ ՆԱՏՕ-ի՝ արեւելք չընդլայնելը:

Հունվարի 26-ին Ռուսաստանը գրավոր պատասխան է ստացել. արևմտյան գործընկերներն անտեսել են բոլոր հիմնական կետերը։ Մոսկվայում կարծում են, որ Վաշինգտոնի և Բրյուսելի դիրքորոշումը հակասում է ԵԱՀԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պաշտպանում են իրենց շահերը ի վնաս ուրիշների։

Երկուշաբթի Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Լավրովը հայտնել է, որ ռուսական կողմի նոր ուղերձը ձևակերպված է և մոտ ժամանակներս այն կփոխանցեն հասցեատերերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն