2022-02-18-325848f3-a131-4723-8f35-765a590037e8.jpeg

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը N զորամիավորումում հետևել է տեսական և գործնական պարապմունքների ընթացքին

ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը փետրվարի 17-ին այցելել է N զորամիավորում։

Գեներալ-լեյտենանտ Ա. Մակարյանը շնորհավորել է անձնակազմին նոր ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, հորդորել հատուկ ուշադրություն դարձնել մարտական պատրաստության և ստորաբաժանումների պատրաստականության ամրապնդմանը։

ԳՇ պետի տեղակալը հետևել է զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվող տեսական և գործնական պարապմունքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն