Հաստատվել է կորոնավիրուսի 1469 նոր դեպք, գրանցվել է մահվան 30 դեպք

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1469  նոր դեպք, իրականացվել է 5879 թեստավորում: Առողջացել է 2587 քաղաքացի, գրանցվել է մահվան 30 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 414 764 դեպք, որոնցից 388 780-ն՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16 088 բուժառու:

Այլ պատճառներիով մահերի թիվը հասել է 1588-ի՝ մեկ օրում ավելանալով 3-ով։

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 8308 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 857 715 թեստավորում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն