Կորոնավիրուսի 84 նոր դեպք է հաստատվել Արցախում

Փետրվարի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 84 նոր դեպք: Պացիենտների թվում երեխաներ կան: Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

Արցախում մահվան 1 դեպք է արձանագրվել: Այս պահին ստացիոնար բուժում է սստանում 62 վարակակիր:

Երեկ իրականացվել է 269 թեստավորում:

Ընդհանուր առմամբ, 2022 թվականին կատարվել է 7605 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2467 դեպք: Կորոնավիրուսի հետևանքով մինչ այս պահը Արցախում մահվան 27 դեպք է արձանագրվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն