Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 700 նոր դեպք, մահացել է 14 մարդ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, կորոնավիրուսի 700 նոր դեպք է հաստատվել։

Երեկ կատարվել է 3964 թեստավորում։ Առողջացել է 1826 մարդ, գրանցվել է 14 մահվան դեպք։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415 464 դեպք, որոնցից 390 606 առողջացած: Փաստացի 14 946 պացիենտ բուժում է ստանում։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8322 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 861 679 թեստավորում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն