Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Մոսկվա է ժամանել |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ «Վնուկովո 2» միջազգային օդանավակայանում ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, կանգնած է եղել պատվո պահակախումբը, իսկ Ալիևին ու կնոջը օդանավակայանում դիմավորել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Վաղը տեղի են ունենալու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ բանակցությունների արդյունքներով դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրվի, որը «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն