2022-02-21-7a2ece95-c0fb-4d1b-9937-a6495f282468.webp

Բորիս Ջոնսոնը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումն անվանել է «միջազգային իրավունքի խախտում»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումն անվանել է «միջազգային իրավունքի խախտում»։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

 «Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է, դա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է, ինչպես նաև Մինսկի համաձայնություններից հրաժարում։ Կարծում եմ՝ սա շատ վատ նախանշան։ Վստահաբար սա ևս մեկ ազդանշան է, որ իրավիճակը զարգանում է սխալ ուղղությամբ։ Մեծ Բրիտանիան կանի ամեն ինչ, ինչ կարող է՝ ուկրաինացի ժողորդին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է Ջոնսոնը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն