Զելենսկին շտապ խորհրդակցության է հրավիրել Գերագույն ռադայի խմբակցությունների և խմբերի ղեկավարներին|factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամը 19:00-ին կհանդիպի Գերագույն ռադայի խմբակցությունների և խմբերի ղեկավարների հետ։ UNIAN-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է պատգամավոր Կիրա Ռուդիկը։

Ռուդիկի տեղեկացմամբ՝ խոսքն այն իրավիճակի մասին է, որը ստեղծվել է Ռուսաստանի կողմից ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչման և ռուսական ագրեսիային հակազդելու համատեղ միջոցներ մշակելու անհրաժեշտության հետ կապված։

Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա նախագահի նստավայրում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով