Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 946 նոր դեպք. մահացել է 24 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 417 հազար 456 դեպք, որից 395 հազար 700-ը`առողջացած, 8378-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 780 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 4759 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 946 նոր դեպք, առողջացել է 1545 քաղաքացի, արձանագրվել է մահվան 24 դեպք:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1598 է:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 875 հազար 218-ի»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն