Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարված չեն հասցնում քաղաքների ուղղությամբ. ՌԴ ՊՆ |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքների ուղղությամբ: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում նշել են նաև Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները շարքից հանելու մասին։

«Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ռազմական ավիացիան բարձր ճշգրտության զենքերով հանվում են շարքից։ Ռուսական ուժերը հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում ուկրաինական քաղաքներին»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունից փոխանցել են, որ ռուսական ուժերն առաջ են շարժվում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի տարածքից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով