e7a2f682256c6c77d63275204c50974d.jpg

Կառավարությունն առաջարկում է անազատության մեջ գտնվող անձի փախուստի դեպքում որոշակիացնել պատասխանատվության մեխանիզմները

ՀՀ կառավարությունն առաջարկում է որոշակիացնել օրենքը՝ անազատության մեջ պահվող անձի՝ ոչ միայն քրեակատարողական հիմնարկներից, այլ նաև տարբեր վայրերից փախուստի դեպքում պատասխանատվություն սահմանելով: Մայիսի 8-ին Ազգային ժողովում Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը:

«Օրենքի 355-րդ հոդվածով նախատեսված է, որ քրեական պատասխանատվություն է նախատեսված քրեակատարողական հիմնարկներից, ազատազրկման պահման վայրերից կալանավորվածների և ձերբակալվածների պահման վայրերից փախուստի համար:

Սակայն պրակտիկայում շատ են եղել դեպքեր, երբ օրինական կարգով անազատության մեջ պահվող անձը փախուստի դիմել է ոչ թե վերը նշված քրեակատարողական հիմնարկներից կամ շինություններից, այլ քաղաքացիական հիվանդանոցներում բուժման մեջ գտնվելիս կամ դատարանի շենքից, ուղեկցող մեքենայից: Եվ խնդիրներ են առաջացել անձի արարքի որակման հետ կապված: Վերհանված խնդիրը վերացնելու համար նախագիծը ներկայացվել է ԱԺ »,-ասաց փոխնախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն